Մանկական հիվանդություններ
Ոչ շաքարային դիաբետ
Հիվանդությունը պայմանավորված է ենթատեսաթումբ-հիպոֆիզային համակարգի ախտահարման հետևանքով վազոպրեսին հորմոնի թերարտադրությամբ։
Էթիոլոգիան։ Կարող է զարգանալ սուր և քրոնիկական վարակային հիվանդությունների, հուզումների, գանգի վնասվածքների և հիպոֆիզի ուռուցքների հետևանքով։ Ոմանց մոտ պատճառը կարող է լինել երիկամների ծայրամասային նեֆրոնների պլազմային թաղանթներում գտնվող հակամիզամուղ նյութերի նկատմամբ հատուկ ընկալիչների ժառանգական ոչ լիարժեքությունը։ Մեր կարծիքով որոշակի դեր ունի ժառանգական գործոնը։
Վազոպրեսինը երիկամի խողովակների հեռադիր հատվածում` խթանելով ջրի հետկլանումը, ապահովում է օրգանիզմի ջրաաղային փոխանակությունը։ Հակամիզամուղ հորմոնի անբավարարության պայմաններում թուլանում է ջրի հետկլանումը, բարձրանում է պլազմայի օսմոտիկ ճնշումը, առաջանում անհագ ծարավ (պոլիդիպսիա) և շատամիզություն (պոլիուրիա)։ Երկու սեռի երեխաները ամեն տարիքում և միևնույն հաճախությամբ կարող են հիվանդանալ ոչ շաքարային դիաբետով։
Կլինիկան։ Հիվանդությունը երբեմն սկսվում է միանգամից և, ծնողները որոշակի կարող են ասել հիվանդության սկսման օրը։ Կարող է զարգանալ նաև աստիճանաբար։ Հիվանդության հիմնական նշաններն են ծարավը, հաճախամիզությունը և գիշերային անմիզապահությունը։ Երեխաները հաճախ արթնանում են գիշերը և ջուր խմում։ Օրվա ընթացքում ընդունած ջրի ընդհանուր քանակը կարող է հասնել մինչև 10 լ։ Ի հայտ է գալիս թուլություն, ախորժակի նվազում, փորկապություն, մաշկի և բերանի չորություն։ Հիվանդի մեզը լինում է թափանցիկ, անգույն, ցածր տեսակարար կշռով (1001-1005)։ Պահանջվող հեղուկների քանակի սահմանափակման դեպքում օրգանիզմի ծանր ջրազրկման պատկեր է առաջանում։ Ոչ շաքարային դիաբետով տառապող երեխաները հաճախ ֆիզիկական և սեռական զարգացումով հետ են մնում իրենց հասակակիցներից։ Օրգանիզմի ջրազրկման հետևանքով կրծքի և վաղ մանկական տարիքի երեխաները լինում են խիստ գրգռված և անհանգիստ։ Երբեմն բարձրանում է ջերմությունը, առաջ են գալիս կոլապսի երևույթներ, որոնք հեշտությամբ անցնում են ջրի պակասը լրացնելուց հետո։
Ախտորոշվում է անհագ ծարավի զգացման, շատամիզության, մեզի խիստ ցածր տեսակարար կշռի և նստվածքում ախտաբանական փոփոխությունների բացակայության հիման վրա։ Պետք է տարբերակել անհագ ծարավի զգացումով և շատամիզությամբ ուղեկցվող հիվանդություններից։ Երիկամային ծագում ունեցող շատամիզության դեպքում վազոպրեսինի ներարկումը դիուրեզը չի նվազեցնում։ Շաքարային դիաբետը ախտորոշվում է գերշաքարարյունության, շաքարամիզության և մեզի բարձր տեսակարար կշռի հիման վրա։ Հիպերպարաթիրեոզը և առաջնային ալդոստերոնիզմը տարբերակվում են կլինիկական բնորոշ պատկերով (առաջին դեպքում լինում է հիպերկալցիեմիա, իսկ երկրորդ դեպքում՝ հիպոկալիեմիա)։ Պսիխոգեն շատամիզությունը բացառելու նպատակով կատարում են ջրազրկման փորձը, երբ օրվա մեզը պակասում է, իսկ մեզի տեսակարար կշիռը՝ բարձրանում։
Բուժումը։ Անհրաժեշտ է պարզել հիվանդության պատճառը։ Համապատասխանաբար նշանակում են հակաբորբոքային միջոցներ, ճառագայթային բուժում, վիրահատություն։
Բուժման պրոցեսում անհրաժեշտ է գտնել հակադիուրետիկ հորմոնի կամ նրա սինթետիկ համարժեքների այն նվազագույն դեղաչափը, որոնք տալիս են դրական արդյունք, այսինքն՝ պակասեցնում են օրամեզը, ինչ-որ չափով կարգավորում մեզի տեսակարար կշիռը և կողմնակի երևույթներ չեն առաջացնում։
ԴԻԱԲԵՏ ՈՉ ՇԱՔԱՐԱՅԻՆ (ԵՐԻԿԱՄԱՅԻՆ)
Հիվանդությունը պայմանավոված է հակամիզամուղ հորմոնի նկատմամբ երիկամային խողովակների զգայնության բացակայությամբ, որի հետևանքով խիստ խանգարվում է երիկամների հոմեոստազային ֆունկցիան, որը կարգավորում է ջրաաղային հավասարակշռությունը։ Առավել հաճախ հիվանդանում էլ տղաները։ Մուտանտ գենը հորից չի փոխանցվում տղային։ Ոչ շաքարային երիկամային դիաբետը կարող է ծագել որպես դեղորայքային բուժման բարդություն։ Ոչ շաքարային երիկամային դիաբետը պետք է տարբերել նյարդահիպոֆիզային դիաբետից, որիդեպքում երիկամների ռեակցիան հակամիզամուղ հորմոնի նկատմամբ պահպանված է, հիպոթալամուսային նեյրոսեկրեցիան խանգարված:
Այս հիվանդության ժամանակ հայտնաբերվում են արյան պլազմայի օսմոտիկ ճնշման զգալի տատանումներ, արյան պլազմայում նատրիումի խտությունը կարող է բարձրանալ մինչև 180 մմոլլ/լ, քլորինը` մինչև 160 մմոլ/լ։
Հիվանդության կլինիկական ախտանիշները հաճախ հայտնվում են կյանքի առաջին երեք ամիսներից հետո՝ դիուրեզի ավելացումով, փսխումով փորկապությունների հակումով, մարմնի ջերմության բարձրացումով։ Արհեստական սնուցում ստացող երեխաների մոտ և նրանց կրծքի կաթից կտրելու շրջանում հիվանդության կլինիկական արտահայտություններն ուժգնանում են, որովհետև կովի կաթը, որը հարուստ է հանքային նյութերով, երեխայի մոտ մեծացնում է ջրի պահանջը։ Օրվա մեզի ծավալը կարող է հասնել մինչև 2 լիտրի։ Ջրափոխանակության խանգարման հետևանքով կարող են առաջ գալ տենդ, ցնցումներ։ Մանր դեպքերում հետ է մնում երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացումը։ Մեծ տարիքի երեխաների մոտ ջրապակասության վիճակ հազվադեպ է զարգանում, քանի որ հեղուկների մեծ քանակների հեռացումը փոխհատուցվում է նրանց շատ ընդունումով և պլազմայի օսմոսակարգավորումը պահպանվում է բնականոն վիճակում։
Բուժումն ուղղված է ջրաաղային հավասարակշռության պահպանմանը։ Շատ կարևոր է օրգանիզմ ներմուծվող և օրգանիզմից հեռացվող հեղուկների քանակության համապատասխանությունը։ Հեղուկներից երեխաների հրաժարման և ջրազրկման դեպքերում ներերակային կաթիլային ձևով ներարկվում է գլյուկոզայի 5%-անոց լուծույթ։ Առաջարկվում է կիրառել հիպոթիազիդ, որը խողովակների հեռակա բաժիններում խթանում է նատրիումի հետներկլանումը, իսկ մոտակա բաժիններում՝ ջրի հետներծծումը։ Բարձր տարիքի երեխաներին նշանակում են բավարար քանակությամբ հեղուկներ, որը հեշտությամբ վերացնում է արյան պլազմայի գերօսմոսայնությունը։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն